երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հայ ժողովուրդը միշտ բարեկամ Իրանի ժողովրդի կողքին է․ Խաչիկ Ասրյանը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին

Հայ ժողովուրդը միշտ բարեկամ Իրանի ժողովրդի կողքին է․ Խաչիկ Ասրյանը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար, Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյանը ցավակցել է Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու առնչությամբ․
 
«Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից՝ խորապես ցավակցում եմ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն Հոգևոր Առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Կառավարությանը, Իրանի ամբողջ ժողովրդին, այդ թվում՝ բոլոր զոհերի հարազատներին՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի մահվան առթիվ։
Հայ ժողովուրդը միշտ բարեկամ Իրանի ժողովրդի կողքին է։
ԱՍՏՎԱԾ պահապան բոլորիս»։
 

  • Կիսվել: