շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայ ժողովրդի համար արդարության հաստատման առումով սա կարևոր էր. Զոհրաբ Մնացականյանը` ԱՄՆ-ում հայտնի բանաձևի մասին

Հայ ժողովրդի համար արդարության հաստատման առումով սա կարևոր էր. Զոհրաբ Մնացականյանը` ԱՄՆ-ում հայտնի բանաձևի մասին

Սա չափազանց կարևոր է և՛ հայ ժողովրդի համար արդարության հաստատման առումով, և՛ ավելի լայն իմաստով. սա բավական կարևոր է նաև նման ոճրագործությունների կանխարգելման գործընթացներում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն` անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:

Արտգործնախարարն ընդգծեց. «Մենք ունենք միլիոնավոր հայրենակիցներ ԱՄՆ-ում: Այս բանաձևն արդարացրեց մեր հայրենակիցների սպասելիքները»:

Հիշեցնենք` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրակարգ մտցնելու հարցը։

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: