հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի. Իշխան Սաղաթելյան

Հայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Բյուրականում ընթացող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ամենամյա բանակումի մասնակիցների հետ է հանդիպել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սաղաթելյանը:

«Այսօր այցելել եմ Բյուրականում ընթացող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ամենամյա բանակումի մասնակիցներին։

Հայաստանի բոլոր մարզերից ժամանած շուրջ 400 երիտասարդների հետ զրուցել ենք Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և հատկապես երիտասարդության անելիքների մասին։

Փաստ է, որ հայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: