հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները եղել են և կմնան բարձր մակարդակում. Կոնյուկ

Հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները եղել են և կմնան բարձր մակարդակում. Կոնյուկ

Հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները շուտով նոր թափ կստանան, արտադրանքը արտահանել-ներմուծելու համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Այս մասին ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:

Նա անդրադարձել է նաև Ռուսաստանում և Բելառուսում սահմանված պատժամիջոցների հետևանքով իրենց բիզնեսը Հայաստան տեղափոխել ցանկացող ընկերություններին և ասել, որ գալիս են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները, որովհետև նրանց համար ՛՛ավելի շահեկան է այս պահին աշխատել Հայաստանում կամ այլ երկրում՛՛:

Կոնյուկի կարծիքով, սակայն, դա ժամանակավոր երևույթ է. ՛՛Ամեն ինչ կընկնի իր տեղը՛՛:

՛՛Ինչ վերաբերում է հայ-բելառուսական տնտեսական հարաբերություններին, դրանք եղել են և կմնան բարձր մակարդակում՛՛,-ասել է Կոնյուկը:

  • Կիսվել: