ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն ու Իլհամ Ալիևը հանդիպել են

Հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն ու Իլհամ Ալիևը հանդիպել են

Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքային խմբի ադրբեջանցի համանախագահ, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

 

Պաշտոնական Բաքուն դեռ չի հայտնել հանդիպման մանրամասների մասին։

  • Կիսվել: