ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հավատարմագրման կարգի և պետական մարմնի աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է. Հովհաննիսյան

Հավատարմագրման կարգի և պետական մարմնի աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է. Հովհաննիսյան

Ազգային ժողովը քննարկում է ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու  մասին հարցը: Նախագծով առաջարկվում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից:

«Ընդ որում՝ լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է այդ կանոնները:

Քանի որ պրակտիկ կյանքում արձանագրում ենք մի քանի անգամ խախտում նույն լրագրողի կողմից, պետական մարմինը կդադարեցնի այդ լրագրողի հավատարմագրումը՝ լրատվամիջոցներին հնարավորություն տալով փոխարինել լրագրողին այլ լրագրողով:

Կարծում եմ՝ սա փոփոխություն է պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու մասին, սա փոփոխություն է լրագրողների բնականոն աշխատանքն ապահովելու մասին»,- ասաց նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

  • Կիսվել: