չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ով է պատասխանատու նրա հակահիգիենիկ, հակասոցիալական և նողկալի վարքագծի համար․ Անի Սամսոնյան

Ով է պատասխանատու նրա հակահիգիենիկ, հակասոցիալական և նողկալի վարքագծի համար․ Անի Սամսոնյան

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դատավոր Արսեն Նիկողոսյանի և Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի,  Տարոն Սիմոնյանի նկատմամբ տեղի ունեցածը որակել է «բորենու հոգեբանությամբ հարձակում»։ Նրա գրառման  մեջ ասվում է․«Սա մի երկիր է դարձել, որտեղ կարող են հաշված րոպեների ընթացքում բարոյապես փչացնել մարդուն և խաչ քաշել նրա կյանքի ու կենսագրության վրա:

 

Կարող են այդ մարդու ընտանիքը թիրախավորել և բորենու հոգեբանությամբ հարձակում գործել:

Երեկ այն ինչ տեղի ունեցավ դատավոր Արսեն Նիկողոսյանի և Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, ինչպես նաև իմ գործընկեր Տարոն Սիմոնյանի նկատմամբ ցույց է տալիս այն, որ ոչ պետություն ենք ուզում, ոչ էլ իրավունք: Դրանք ունենալու համար չես կարող վճարել այսքան ատելությամբ:

Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պիտի հայհոյանք բերի իր էջում մարդկանց և նրանց ընտանիքի նկատմամբ: Ով է Հանրային խորհրդի նախագահը, որ պետք է որոշի, թե Մարդու իրավունքների պաշտպանը ում պաշտպանն է և հարգանք չցուցաբերի ոչ այդ ինստիտուտի, ոչ էլ պաշտոնյայի նկատմամբ:

 

Ով է պատասխանատու նրա հակահիգիենիկ, հակասոցիալական և նողկալի վարքագծի համար այստեղ:

Ում պատճառով են մարդկանց միջավայրը թունավորում վրեժխնդրությունից կուրացած և սպառված հոգիներն ու ուղեղները:

Ով է նրան նշանակել Հանրային խորհրդի նախագահ: Ով է ծնել և սնում նրա նմաններին:

Կարծում եմ պատասխանը գիտեք»։

 

  • Կիսվել: