հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի

Փետրվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 181 առողջացած և 4 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 813 է:

  • Կիսվել: