հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 Հասարակական կյանքում երկրի կառավարման առումով միասնական համաձայնությունը ամենառաջնահերթն Է․ Նախագահի թեկնածու

 Հասարակական կյանքում երկրի կառավարման առումով միասնական համաձայնությունը ամենառաջնահերթն Է․ Նախագահի թեկնածու

Բացարձակ իրավիճակներ չեն լինում, որ բոլորս մի հարցի հետ գանք համաձայնության, բայց գտնում եմ, որ աշխատանքային մթնոլորտ պետք է ստեղծել: Այս մասին այսօր Ազգային ժողովում երբ քննարկվում էր ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածության հարցը, ասաց թեկնածուն.

«Հիմա բոլորին կթվա, որ մեծամասնությունը, որը ձևավորվել է, կառավարության հետ ամեն ինչ հարթ է անցնում, գոնե ես գիտեմ, որ այդպես չէ»,- ասաց նա և նշեց, որ նախագահական ինստիտուտը, կառավարությունը, Ազգային ժողովը իրար հետ պետք է աշախտեն և այն, ինչ տեղի  է ունենում ներքին խոհանոցում, պարտադիր չէ, որ  հանրությունը այդ մասին իմանա:

«Ընդդիմությանն էլ պետք է լսել, իրենց կարծիքներն էլ հաշվի առնել  և ընդհանուր եզրեր գտնել: Հանուն պետության, պետականության՝ դա  միայն խոսքեր չեն, պետք է  ցնցումներից հեռու պահել երկիրը, հասարակությունը, այն, ինչին մենք ենթարկվել ենք, կարծում եմ, այնքան երկար տարիներ մեզ բավարար է: Մեզ հիմա հանգստություն է հարկավոր, մեզ հարկավոր է միասնություն, իրար լսելու ցանկություն, և ավելորդ պրովոկացիոն պահվածք, հայտարարությունների կարիք չկա, որովհետև կարծում եմ,  որ դա մեր առօրյա կյանքում այնքան շատ է»,- ասաց նա:

Վահագն Խաչատուրյանն ասաց, որ  հասարակական կյանքում երկրի կառավարման առումով միասնական համաձայնությունը ամենառաջնահերթն է:

  • Կիսվել: