երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հարվածի տակ է համաշխարհային ողջ տնտեսությունը․ Պուտինը հետաձգեց սահմանադրական հանրաքվեն․ Meduza

Հարվածի տակ է համաշխարհային ողջ տնտեսությունը․ Պուտինը հետաձգեց սահմանադրական հանրաքվեն․ Meduza

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթը Ռուսաստանում լինելու է ոչ աշխատանքային, բայց պահպանվելու են աշխատավարձերը։ Այդ մասին հայտնում է Meduza-ն։

ՌԴ ղեկավարը հայտնեց, որ ապրիլի 22-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեն կհետաձգվի կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես սուր է զարգանում աշխարհում կորոնավիրուսային համավարակը: Բազմաթիվ երկրներում ավելանում է հիվանդների թիվը: Հարվածի տակ է համաշխարհային ողջ տնտեսությունը: Ներկայումս չափազանց կարևոր է կանխել հիվանդության արագ տարածումը, այդ իսկ պատճառով հաջորդ շաբաթը հայտարարում եմ ոչ աշխատանքային՝ աշխատավարձերի պահպանմամբ»,- հայտարարել է Պուտինը:
 
Այդկերպ, հանգստյան օրերը կշարունակվեն մարտի 28-ից մինչև ապրիլի 5-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: