հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հարգելի՛ իրավապահ մարմիններ,  դուք պարտավոր եք ծառայել ՀՀ-ին, հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացու օրինական շահին. Մինասյան

Հարգելի՛ իրավապահ մարմիններ, դուք պարտավոր եք ծառայել ՀՀ-ին, հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացու օրինական շահին. Մինասյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՅԴ անդամները բողոքի ցույց են կազմակերպել Դատախազության շենքի առջև:

Ցույցի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց. ՛՛Նիկոլը մեր երկրին և մեր ժողովրդին տարավ պարտության։ Այս շենքում հավաքված մարդիկ Նիկոլի ձեռքով երկու անգամ են պարտվել՝ ծառայելով նրան: Երեք տարի այս մարդիկ, ծառայելով Նիկոլին, դատարաններում պատմություններ են գրում, պարտվում են որպես պետական մեղադրող, պարտվում են որպես դատախազներ, որովհետև կույր կատարում են Նիկոլի հրամանը՝ առանց օրենքի տրամաբանության։ Երբ նրանց հետագայում կանչեն պատասխանատվության, հիշեցնելու ենք, թե ինչպես են կուրորեն ծառայել հատկապես վերջին վեց ամիսներին ազդադավ ծրագրերի մեջ՛՛։

Նա դիմեց Դատախազության աշխատողներին՝ ասելով, որ կոլեգիայի նիստում ամփոփման ժամանակ չհագնեն իրենց սպիտակ համազգեստը, քանի որ ամոթ է։

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշեց. ՛՛Դատախազությունը փոխանակ իրավապահ մարմինների գործունեությանը հետևեր, անտարբերության էր մատնում հարցն ու քաղաքացիներին արգելում իրենց բողոքը ներկայացնել: Այս մասին այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա հավելեց. ՛՛Ապրիլի 22-ին, երբ Սյունիքի հերոսական ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին, սկսվեց այլանդակ հետապնդումների շարան, 30-ից ավելի անձինք բերման ենթարկվեցին և ձերբակալվեցին՛՛: Մինասյանն ընդգծեց, որ երբ կազմակերպվեց հաջակցություն սյունեցիների ակցիան և պահանջվեց ազատ արձակել ապօրինաբար բերման ենթարկվածներին, շարուկանվեցին քաղաքական հետապնդումներն արդեն ակցիա իրականացնող անձանց նկատմամբ:

ՀՅԴ անդամը նաև կոչ արեցր իրավապահ համակարգում իրենց արժանապատիվ համարողներին.՛՛Ներսից պայքարեք, հանուն մեր, ձեր երեխաների: Մենք իրավունք չունենք մեր նահատակված զավակների պայքարը թողնել օդից կախված: Հարգելի՛ իրավապահ մարմիններ, ընդունե՛ք այն ամոթը, այն անարգանքը, որը ժողովուրդը հղում է ձեզ, դուք պարտավոր եք ծառայել ՀՀ-ին, հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացու օրինական շահին՛՛:

  • Կիսվել: