երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հարցը ինձ համար անձնապես փակ է, գտնվում է իրավապահ մարմինների դաշտում. Քոչինյանը՝ իր ու Սահակյանի ծեծկռտուքի մասին

Հարցը ինձ համար անձնապես փակ է, գտնվում է իրավապահ մարմինների դաշտում. Քոչինյանը՝ իր ու Սահակյանի ծեծկռտուքի մասին

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել իր և քաղաքագետ Սուրեն Սահակյանի վեճի մասին:

«Կապված մամուլում տեղ գտած շահարկումների ու մեղադրանքների հետ։

Հանրային հեռուստաընկերության բակում "Տարբեր կարծիքներ" հաղորդումից հետո իմ և Սուրեն Սահակյանի միջև իսկապես տեղի է ունեցել անախորժ իրավիճակ։ Այդ իրավիճակը փոխադարձաբար չպետք է թույլատրվեր։ Հարցը ինձ համար անձնապես փակ է, գտնվում է իրավապահ մարմինների դաշտում և կարծում եմ հանրային քննարկումները նպատակահարմարություն չունեն»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Սահակյանը նույնպես անդրադարձել էր իր ու Քոչինյանին ծեծկռտուքին:

Հիշեցնենք, որ քաղաքագետները, որոնք հրավիրվել էին Հ1` բանավիճելու, բակում միմյանց քաշքշել, վիրավորել են։  

  • Կիսվել: