երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հարցվածների 67 տոկոսը կարծում է, որ ներկայիս իշխանություններն ունակ չեն լինի ՀՀ-ի շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ

Հարցվածների 67 տոկոսը կարծում է, որ ներկայիս իշխանություններն ունակ չեն լինի ՀՀ-ի շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ

ՀՀ ներկա իշխանություններն ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ․ «GALLUP International Association»-ն այս հարցն է ուղղել քաղաքացիներին՝ մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցումների ժամանակ:   

Պարզվել է, որ հարցվածների 8 տոկոսն է կարծում, որ ՀՀ իշխանություններն ունակ կլինեն ՀՀ շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

18.2 տոկոսը նշել է՝ ավելի շուտ ընդունակ չեն, իսկ միանշանակ ոչ նշել է 48.8 տոկոսը։ Այսինքն՝ մոտ 67 տոկոսը կարծում է, որ այս իշխանությունները ունակ չեն լինի ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

Հարցումներին մասնակցել է 1101 մարդ։ 

  • Կիսվել: