ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հարցադրում են անում. հիշում ե՞ս այս ելույթդ․ Փաշինյանը՝ իր նախկին ելույթի և ծառայողական ավտոմեքենաների մասին

Հարցադրում են անում. հիշում ե՞ս այս ելույթդ․ Փաշինյանը՝ իր նախկին ելույթի և ծառայողական ավտոմեքենաների մասին

Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին եւ հարցադրում են անում. հիշում ե՞ս այս ելույթդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը գրել է․

«Ոչ միայն հիշում եմ, այլեւ հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եւ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայդեպս՝ վերջին 20 տարում: Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը»:

  • Կիսվել: