երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հարաբերությունների դաշտը, որ հիմա ձևավորվել է Արցախի ԱԺ-ի և Հայաստանի ԱԺ-ի միջև անընդունելի է․ Դավիթ Իշխանյան

Հարաբերությունների դաշտը, որ հիմա ձևավորվել է Արցախի ԱԺ-ի և Հայաստանի ԱԺ-ի միջև անընդունելի է․ Դավիթ Իշխանյան

Գաղտնիք չէ իմ կուսակցության վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, գաղտնիք  չէ նաև իմ կուսակցության վերաբերմունքը նաև մեր պետական ինստիտուտներին, այս պարագայում հարցը պետք է դիտարկել ԱՀ ԱԺ-ի ներկայացուցչի և Հայաստանի ԱԺ-ի հետ ունենալիք հարաբերությունների մեջ։

Այս մասին նշել է ԱՀ ԱԺ ՀՅԴ-ական նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում իր հարաբերությունները հայաստանյան գործընկերոջ հետ։

Նա վստահեցրեց, որ միշտ էլ կողմ է եղել ինստիտուցիոնալ հարաբերություններին։

Ըստ Դավիթ Իշխանյանի՝ այն հարաբերությունների դաշտը, որ հիմա ձևավորվել է Արցախի ԱԺ-ի և Հայաստանի ԱԺ-ի միջև անընդունելի է։

«Անցյալ երկու տարիներին միջխորհրադարանական  հարաբերություններ Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև գրեթե չկար, բավարար չէր։ Այդ ամենը բավարար մակարդակի բարձրացնելու համար Ալեն Սիմոնյանի՝ ինձ ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքն առաջին քայլն էր, որ մենք վերականգնենք այդ հարաբերությունները։ Այդ հարաբերություններն անձնական համատեքստում չպետք է դիտարկել»,- նկատեց Իշխանյանը։

  • Կիսվել: