երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ–ն իր անվտանգային երաշխավորի դերը Արցախում գրեթե զրոյացրել է. Դավիթ Իշխանյան

ՀՀ–ն իր անվտանգային երաշխավորի դերը Արցախում գրեթե զրոյացրել է. Դավիթ Իշխանյան

 ՀՀ–ն իր անվտանգային երաշխավորի դերը Արցախում զիջել է կամ գրեթե զրոյացրել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը` խոսելով Արցախի անվտանգության երաշխիքների մասին։

«Ռուս խաղապահներն էլ են այստեղ, բայց մենք գիտենք նրանց թվաքանակը և դերակատարությունը։ Այնպես որ, մեր հիմնական և կարևոր անվտանգության երաշխիքը մնում է Արցախի ՊԲ-ն»,– ասաց նա։

ԱԺ նախագահը պնդում է, որ սա հաշվի առնելով պետք է օրենսդրական մի շարք փոփոխություններ անել Արցախի ՊԲ–ն հզորացնելու ու ավելի մարտունակ դարձնելու համար։
Ըստ Դավիթ Իշխանյանի անընդունելի է այն հարաբերությունների դաշտը, որ հիմա ձևավորվել է Արցախի ԱԺ-ի և Հայաստանի ԱԺ-ի միջև։
 
«Անցյալ երկու տարիներին միջխորհրադարանական հարաբերություններ Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև գրեթե չկար, բավարար չէր։ Այդ ամենը բավարար մակարդակի բարձրացնելու համար Ալեն Սիմոնյանի՝ ինձ ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքն առաջին քայլն էր, որ մենք վերականգնենք այդ հարաբերությունները»,- ասաց Իշխանյանը։

  • Կիսվել: