կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հաքարի կամրջի վրա կատարված միջադեպը պետք է գնահատել սթափ գլխով․ Թունյան

Հաքարի կամրջի վրա կատարված միջադեպը պետք է գնահատել սթափ գլխով․ Թունյան

Հաքարի կամրջի վրա ադրբեջանական դրոշի հետ կապված միջադեպը պետք է գնահատել սթափ գլխով։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է  կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք պետք է բողոքի նոտա ուղարկել Հայաստանում ՌԴ դեսպանություն՝ հաշվի առնելով այն, որ նախօրեին ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձել են իրենց դրոշը բարձրացնել հայկական տարածքում, Լաչինի կամուրջ մտնելիս։

Թունյանն ի պատասխան ասել է, որ այս կամ այն քայլին դիմելուց առաջ պետք է հաշվի առնել բոլոր հնարավոր հետեւանքները։

«Մենք պետք է հասկանանք, թե արդյոք խնդիրը հեշտացնում է մեր կոնկրետ արձագանքն այս կամ այն միջադեպին, թե, հակառակը, բարդացնում է այն։ Հարցը համարձակությունը չէ, այլ այն, որ ցանկացած արձագանք պետք է առաջին հերթին չվնասի Հայաստանի շահերին»,- պարզաբանել է պատգամավորը։

Խմբակցությունից նրա գործընկեր Արթուր Հովհաննիսյանն, իր հերթին, ավելացրել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ։ Նա նաեւ նշել է, որ երեկվա դեպքից հետո ադրբեջանական ԶՈւ-ն առաջխաղացման նոր փորձեր չի ձեռնարկել։ 

  • Կիսվել: