չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը միայն ադրբեջանական կողմին պետք է կոչ անի դադարեցնելու կրակը. Մարուքյան

ՀԱՊԿ-ը միայն ադրբեջանական կողմին պետք է կոչ անի դադարեցնելու կրակը. Մարուքյան

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ. Հետևաբար ՀԱՊԿ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի սադրանքները»,- այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ։ Հետևաբար ՀԱՊԿ֊ը պետք է դատապարտի Ադրբեջանի սադրանքները և միայն ադրբեջանական կողմին կոչ անի դադարեցնելու կրակը՝ առանց երկու կողմերին ուղղված անիմաստ հայտարարությունների»։

Նշենք, որ այսօր ՀԱՊԿ քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում՝ կողմերին կոչ անելով կոնֆլիկտային իրավիճակները լուծել բացառապես խաղաղ միջոցներով եւ զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը կանխելու համար:

  • Կիսվել: