ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը

ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը

ՀԱՊԿ-ն իր լուրջ անհանգստությունն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։ Այս մասին նշվել է կազմակերպության քարտուղարության մեկնաբանությունում՝ գրում է Ria Novosti գործակալությունը։

«ՀԱՊԿ քարտուղարությունը անհանգստություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որն առաջացել է հուլիսի 12-ից՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների զինված բախումներից հետո, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Ստեղծված իրավիճակը չի նպաստում խնդրի կարգավորմանը երկու հարևան երկրների միջև, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է և մատնանշում է  հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, ինչն ապահովված էր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով»,- ընդգծել են ՀԱՊԿ-ում։

Կազմակերպությունը կողմերին կոչ է անում անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: