շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ գոյություն չունի․ ՀՀ ԱԺ նախագահ

ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ գոյություն չունի․ ՀՀ ԱԺ նախագահ

ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ գոյություն չունի։ Այս մասին րագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«ՀԱՊԿ-ը կամ պետք է հայտարարի, որ ՀՀ սահմանը Ջերմուկի մոտով անցնող սահմանը, Սև լճի մոտով անցնող սահմանն իր պատասխանատվության գոտին է, կամ պետք է հայտարարի, որ իր պատասխանատվության գոտին անորոշ է»,- նշեց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ը որտե՞ղ է ուզում զորավարժություն անել. «Ես կարծում եմ՝ ՌԴ-ում հասկանում են, թե ինչ է կատարվում, իրենք պետք է գնահատեն մեր զսպվածությունը, և ակնկալում ենք՝ գոնե քաղաքական մակարդակով քայլեր, որոնք կբերեն իրավիճակի հանդարտեցմանը, Լաչինի միջանցքի բացմանը»։

Սիմոնյանի խոսքով, ամենաոչհասցեական, լղոզված հայտարարությունները հնչում են այն կողմից, որտեղից պետք է հնչեին ամենահասցեականը։

  • Կիսվել: