երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՀԱՊԿ-ը Հայաստանին դեռ համարում է կազմակերպության դաշնակից․ ՏԱՍՍ

ՀԱՊԿ-ը Հայաստանին դեռ համարում է կազմակերպության դաշնակից․ ՏԱՍՍ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես իր դաշնակից՝ չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, որ քիչ է հավանականությունը, որ 2025 թվականին կվերանան Հայաստանի կողմից Կազմակերպությունում իր գործունեությունը սառեցնելու հիմքերը։  

ՏԱՍՍ-ին այս մասին ասել է ՀԱՊԿ-ի աղբյուրը։  

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղյակ է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության այդ հայտարարության մասին։ Սակայն մենք շարունակում ենք Հայաստանին համարել մեր դաշնակիցը և շարունակում ենք փոխգործակցել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով»,- ասել են ՀԱՊԿ-ից։ 

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հունվարի 23-ին հրապարակել էր Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի զեկույցը, որում նշված էր, որ քիչ է հավանականությունը, որ կվերանան այն հիմքերը, որոնց  պատճառով Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ 

 

  • Կիսվել: