չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը կանցկացվի ապրիլի 27-ին

ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը կանցկացվի ապրիլի 27-ին

Ապրիլի 27-ին Դուշանբեում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՀՄՀ) հերթական նիստը։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նա, մասնավորապես, հայտնել է. ՛՛Օրակարգի նախագիծով նախատեսում է 2022 թվականի հոկտեմբերին Մոսկվայում կայացած ՌՀՄՀ XX ժողովի որոշումների կատարման, ինչպես նաև դրանց մշակման ընթացքում ընդունված կազմակերպության կանոնադրական մարմինների որոշումների կատարման արդյունքների քննարկում»՛՛:

Բացի այդ՝ ՀԱՊԿ-ում նաև մանրամասնել են, որ ՛՛նախատեսվում է քննարկել զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման հարցերի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև բազմակողմ համագործակցային փոխգործակցության զարգացման վերաբերյալ հետագա միջոցառումների բովանդակությունը՛՛:

ՌԴ փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը կնախագահի միջոցառումը, որին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

ՌՀՄՀ-ի աշխատանքի մեկնարկի նախօրեին տեղի կունենան ՀԱՊԿ-ի հանձնաժողովին առընթեր զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման, ինչպես նաև մտավոր գործունեության արդյունքների իրավունքների փոխադարձ պաշտպանության հարցերով համակարգող խորհուրդների նիստեր:

  • Կիսվել: