կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԱՊԿ-ին դիմելու համար պայմաններ գոյություն ունեն. Սեյրան Օհանյան

ՀԱՊԿ-ին դիմելու համար պայմաններ գոյություն ունեն. Սեյրան Օհանյան

Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը ձեւավորում է երկկողմ եւ բազմակողմ շրջանակներում. երկկողմի դեպքում մեր ռազմավարական դաշնակիցը ՌԴ-ն է, որն այս պատերազմից հետո իր անմիջական միջնորդական գործունեությունն է ծավալում թե Արցախում, թե Հայաստանի սահմաններին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Բազմակողմ ռումով այն անվտանգային համակարգը, որի մեջ մենք կան՝ ՀԱՊԿ-ն է, որի հետ համագործակցությունն ավելի գլոբալ խնդիրների մեջ է, այսինքն տարածաշրջանային ավելի մեծ դերակատարների հետ խնդիրներ ունենալու արդյունքում: Օրինակ, Թուրքիայի կողմից սադրանք կազմակերպելու արդյունքում: ՀԱՊԿ-ին դիմելու համար պայմաններ գոյություն ունեն. Առաջինն այն է, երբ մարտական գործողություններ են ընթանում եւ ՀՀ իշխանությունները դիմում են ՀԱՊԿ-ի ղեկավարությանը: Ընթացակարգեր գոյություն ունեն, որից հետո որոշում կընդունվի:

Այն իրավիճակում, երբ ինքնիշխան պետության ղեկավարությունն ի վիճակի չէ գոնե իր սահմանները պաշտպանել, դա նշանակում է՝ արդեն ինքնիշխանության կորուստ ունենք: Այսինքն այսօրվա իշխանությունները չեն կարողացել ժամանակին համապատասխան որոշում ընդունել, մտածել սահմանների մասին, վերախմբավորումներ իրականացնել, եթե անհրաժեշտ է մոբիլիզացիա իրականացնել, Զինված ուժերը,  սահմանապահ ծառայությունը համալրել թե անձնակազմով, թե ինժեներական եւ շինարարական համապատասխան միջոցներով, որ մեր սահմանների պաշտպանությունը մենք ինքներս իրականացնենք»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում պետք է կիրառել նաեւ միջնորդական առաքելության գործիքակազմը, որ ազդեն Ադրբեջանի վրա զորքերը հետ քաշելու համար:

  • Կիսվել: