հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի  մասին տեղեկությունները ուղարկվում են ՀՔԾ․ Գոռ Աբրահամյան

ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները ուղարկվում են ՀՔԾ․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները ուղարկվում են ՀՔԾ։ 

"Քանի որ հարցադրումները շատ են, պետք է տեղեկացնեմ, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով",- գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք՝  երեկ  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնել էր, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նամակ է գրում ՀՀ վաստակավոր սորոսական, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և կցում է փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում ռազմական շտաբային զորավարժություններ անցկացնել։ 

  • Կիսվել: