ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կայցելի փետրվարի 26-28-ին:

Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում ծրագրվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ակնկալվում է նաեւ, որ գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Դա կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի առաջին այցը Հայաստան:    

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: