ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանրությունը գտնվում է խիստ գերլարված վիճակում՝ լրատվական կառույցների ու անհատների անթաքույց շահարկումների պատճառով. Քոչարյան

Հանրությունը գտնվում է խիստ գերլարված վիճակում՝ լրատվական կառույցների ու անհատների անթաքույց շահարկումների պատճառով. Քոչարյան

Այսօր մեր հանրությունը գտնվում է խիստ գերլարված վիճակում՝ լրատվական կառույցների ու անհատների անթաքույց շահարկումների պատճառով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին։

«Շատ տարօրինակ է, որ լրատվամիջոցների կողմից այնպիսի հաղորդագրություն տարածվեց Սյունիքի հետ կապված, որը ձնագնդի պես սկսեցին փոխանցել մեկը մյուսին։ Գործընթացի մեջ արդեն ներգրավվեցին քաղաքական գործընթացներում ներգրավված անհատներ։ Օրինակ՝ Վահե Հակոբյանն ասել է, որ ինքը տեղեկություն ունի, որ Սյունիքում կան վիրավորներ և այլն։ Բնականաբար, ակնհայտ է, որ սա ոնց որ թե առիթ լիներ, Սյունիքում լարվածության օջախ լիներ, և դա մենք ճոխացնեինք ու մեր երկիրը գցեինք այսպես լարվածության մեջ։ Մի մոռացեք, որ մեր այսօրվա ամենակարևոր առաքելությունը հրադադարի ռեժիմը պահելն է, որպեսզի մենք կարողանանք մեր կորուստները վերականգնել ու մտածել ապագայի մասին, մեր Զինված ուժերի կարիքների ավելացման ու ռեֆորմների մասին»,- ասաց նա։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ 

  • Կիսվել: