ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանրությանը պետք է հասանելի լինեն պաշտոնատար անձանց ժամկետանց վարկերի մասին տեղեկությունները․ Մանուկյան

Հանրությանը պետք է հասանելի լինեն պաշտոնատար անձանց ժամկետանց վարկերի մասին տեղեկությունները․ Մանուկյան

Կառավարությունը պետք է կատարելագործի հակակոռուպցիոն օրենսդրությունը, որպեսզի հանրությանը հասանելի լինեն պետական կառավարման համակարգի հետ կապված անձանց ժամկետանց վարկերի մասին տեղեկությունները։ Այս մասին այսօր քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ նպատակահարմար է հրապարակել ՀՀ պաշտոնատար անձանց ժամկետանց վարկային պարտավորությունների վերաբերյալ տվյալները:

«Պետական գործիչների, կուսակցությունների ժամկետանց պարտավորությունները կարող են լրացուցիչ խնդիրների հանգեցնել բնակչության համար, մասնավորապես՝ վարկերի թանկացման առումով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ Կարգավորիչի համագործակցության ուժեղացման անհրաժեշտություն կա, քանի որ հասարակայնությունը հետաքրքրվում է ոչ միայն պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրմամբ, այլեւ՝ նրանց անբարեխիղճ վարկային վարքագծով»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին։

 

  • Կիսվել: