երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում պարգևավճարի համակարգը կդառնա աշխատավարձի համակարգ․ Նիկոլ Փաշինյան

Հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում պարգևավճարի համակարգը կդառնա աշխատավարձի համակարգ․ Նիկոլ Փաշինյան

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակների չափը բարձրացել է միջինը 10 տոկոսով, այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2018 թվականի մայիսից մինչև այսօր մենք ավելի քան 1 մլն 100 հազար մարդու կամ աշխատավարձ, կամ նպաստ, կամ թոշակ ավելացրել ենք։ Ընդ որում, պարտադիր չի, որ դա լինի բյուջեի ուղղակի ֆինանսավորմամբ։ Ուզում եմ հիշեցնել, որ համահարթ եկամտային հարկի սահմանմամբ հունվարի 1-ից բարձրացել են 100 հազարավոր մարդկանց աշխատավարձերը», -հայտարարեց Փաշինյանը։ Նա առիթն օգտագործեց և ևս մեկ անգամ անդրադարձավ պետական ծառայողների ու պետպաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը․

«Ես ուզում եմ ընդգծել, որ այո, դա տեղի է ունեցել իմ որոշմամբ և դա տեղի է ունեցել, որովհետև հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումը ի կատար է ածվել, ինչու պարգևավճարների համակարգով և ոչ աշխատավարերի համակարգով, որովհետև աշխատավարձերի գործող համակարգը իր ստեղծման օրվանից դեֆորմացված է։ Այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում այս ողջ պրոցեսը, որը մենք հիմա իրականացնում ենք դե ֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգևավճար կտրանսֆորմացնենք Ձեր հաստատմամբ որպես աշխատավարձի համակարգ»։

  • Կիսվել: