շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանրաքվեի ժամանակ Հայաստանի 2000 ընտրատեղամասերից 1500-ում կլինեն տեսախցիկներ․ Տիգրան Մուկուչյան

Հանրաքվեի ժամանակ Հայաստանի 2000 ընտրատեղամասերից 1500-ում կլինեն տեսախցիկներ․ Տիգրան Մուկուչյան

Տեխնիկական պատճառներով անհնար է Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում անհնար է ունենալ տեսախցիկներ, այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին։

Պատգամավորը ԿԸՀ նախագահից հետաքրքրվում էր՝ արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, որ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ոչ բոլոր ընտրատեղամասերում են տեախցիկներ տեղադրվելու։

Ի պատասխան Մուկուչյանն ասաց, որ հանրաքվեի ժամանակ Հայաստանի ընտրատեղամասերի 93 տոկոսը՝ 2000 ընտրատեղամասերից 1500-ը, տեսախցիկներ ունենալու են, այն դեպքում, երբ  2017 թվականի համապետական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերի 54 տոկոսն է ունեցել տեսանկարահանում։ Ավելին, ըստ Տիգրան Մուկուչյանի կառավարությունը առանձին ֆինանսական միջոցներ է հատկացրել տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու համար։

Նա ընդգծեց, որ տեսախցիկները տեղադրվում են խոշոր ընտրատեղամասերում, որտեղ ընտրողները շատ են։ Երևանի բոլոր տեղամասերը, օրինակ, ունեցել են տեսախցիկներ։ Հեռավոր բնակավայրերում գտնվող տեղամասերում, ըստ ԿԸՀ նախագահի, դա խնդիր է ինտերնետային թույլ հասանելիության պատճառով։

«Մենք սկսել էինք այդ աշխատանքները, կազմակերպությունը կար, պետք է իրականացներ գործընթացը՝ ապահովել 1500 տեղամասերից ուղիղ հեռարձակում։ Բացի այդ, ամրագրվել էր, որ «Այո» և «Ոչ» կողմերին հնրաավորություն էր տրվել ոչ թե մեկ ընտրատեղամասում տեսնել գործընթացը, այլ ընտրատարածքի բոլոր ընտրատեղամասերում։ Ավելին տեսախցիկները արդեն տեղադրվել էին կենտրոններում, բայց արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, աշխատանքները դադարեցվեցին։ եթե չեմ սխալվում, մոտ 1200 տեղամասերում տեղադրված են այդ տեսախցիկները և գործընթացի վերսկսման դեպքում, դրանք կշարունակվեն տեղադրվել», -ասաց Մուկուչյանը։

  • Կիսվել: