երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Հանրապետությունը» չի բացառում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը․ Արամ Սարգսյան

«Հանրապետությունը» չի բացառում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությունը․ Արամ Սարգսյան

Պատերազմական իրավիճակներում «Հանրապետություն» կուսակցության համար կա միայն արտաքին թշնամի, ներքին թշնամի չունի:

Հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրվելու դեպքում ո՞ւմ հետ են պատրաստվում համագործակցել:

«Շատ կարևոր են ընտրությունների արդյունքները, և այդ արդյունքները պետք է ցույց տան, թե որ ուժերն են անցել, ինչ ձևաչափով և ինչ տոկոսային հարաբերությամբ են մտել խորհրդարան: Մենք խորհրդարանական համակարգի կողմնակիցը չենք եղել, բայց նման խորհրդային համակարգը թե Արևելքում` Իսրայելում, թե Եվրոպայում պարտադրում է շատ արագ ընտրություններ, որովհետև իշխանությունները կոալիցիա չեն կազմում, և այդ կոալիցիաները փլվում են: Եվ այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը, և դա կախված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորների թվերից: Կանխատեսումներ անելը բարդ է, դժվար է: Կան իրավիճակներ, երբ պատերազմ է, երբ թշնամիդ կանգնած է սահմանին` այդ պարագայում որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ոչ պատերազմական իրավիճակներում համագործակցելու են միայն այն ուժերի հետ, որոնց գաղափարախոսությունը իրար մոտ է:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Հանրապետությունը» համագործակցի ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հետ, Սարգսյանը դժվարացավ պատասխանել, սակայն նշեց, որ  գաղափարախոսության առումով կատեկորիգ հակառակ մոտեցումներ ու տարբերություններ ունեն, նաև ընկալելի չի լինի հանրության համար: 

  • Կիսվել: