երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անցյալում անելիք չկա, անողը արել է․ զբաղվեք ապագայով, եթե ուզում եք ապագա ունենալ. Արամ Սարգսյան

Անցյալում անելիք չկա, անողը արել է․ զբաղվեք ապագայով, եթե ուզում եք ապագա ունենալ. Արամ Սարգսյան

Եթե ազատամարտիկներին համախմբած ու զրոյից բանակ ստեղծած, տարածքներ ազատագրած և հաղթանակներ կերտած ՊՆ նախարարը, որ ի պաշտոնե նաև Անվտանգության խորհրդի անդամ է, Արցախում տարածքներ հանձնելու հարցում պետք է տեսակետ չհայտնի, ո՞վ պետք է հայտնի... Անլուրջ է, չէ՞:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ 

«Անլուրջ կվերաբերվեի և հարկ չէի համարի անրադառնալ տվյալ անհատին, եթե հիմքում սուտ չլիներ. 1998-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն չի տարածել ու չի պահանջել նախագահի հրաժարականը, ուստի Օնիկ Գասպարյանի արարքի հետ համեմատությունը կամ անտեղյակություն է ու ոչ կոմպետենտություն, կամ ժողովրդին մոլորեցնելու պարզունակ միտում։

Անցյալում անելիք չկա, անողը արել է: Զբաղվեք ապագայով, եթե ուզում եք ապագա ունենալ»,- գրել է Սարգսյանը:

Հիշեցնենք, նախօրեին ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում իր ելույթում պատմական կարճ ակնարկ ներկայացրեց, որտեղ հիշեց մի շարք իրադարձություններ, որոնց արդյունքում Հայաստանում 30 տարի հարստացել են միայն որոշ անձինք։

  • Կիսվել: