շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձևն այն ճանապարհն է, որով Արցախը 10-20, կամ 50 տարի հետո կարող է հասնել անկախության․ Արամ Սարգսյան

ՄԱԿ-ի ԱԽ 1244 բանաձևն այն ճանապարհն է, որով Արցախը 10-20, կամ 50 տարի հետո կարող է հասնել անկախության․ Արամ Սարգսյան

«Իմ կարծիքով ոչինչ չի խանգարում, որ Հայաստանը ճանաչի Կոսովոյի անխախությունը, իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը, հենվելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության իրավական և քաղաքական փաստերի վրա, փորձի ՄԱԿ-ից ստանալ 1244 բանաձևի օրինակով տարբերակ նվիրված Արցախին»: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ Կոսովոյի անկախության ճանաչման գործընթացի հաջողության գրավականը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևն էր, որով 1999-ին ստեղծվեց ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմի առաքելություն Կոսովոյում (UNMIK), որը լիազորություն ուներ ապահովել Արևմտյան Բալկաններում տարածաշրջանային կայունություն և զարգացում: UNMIK-ը ուներ 4 «սյուն»։

1.Ոստիկանություն և արդարադատություն (ՄԱԿ-ի գլխավորությամբ):

2.Քաղաքացիական կառավարում (ՄԱԿ-ի գլխավորությամբ):

3.Ժողովրդավարացում և ինստիտուտների ձևավորում (ԵԱՀԿ-ի գլխավորությամբ):

4.Վերակառուցում և տնտեսական զարգացում (ՄԱԿ-ի գլխավորությամբ):

1999-ին ՄԱԿ-ի բանաձևը ընդունելուց 9 տարի հետո 2008-ին ճանաչվել է Կոսովոյի անկախությունը: Առանց սերբերի կարծիքը հարցնելու։ UNMIK-ի կառավարումը կարելի է անկախությունից մի աստիճան ցածր դիտարկել, քանի որ կա ՄԱԿ-ի ուղիղ վերահսկողությունը, բայց նման տարբերակը այն ճանապարհն է, որով Արցախը 10-20, կամ 50 տարի հետո կարող է հասնել անկախության»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: