հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումով

«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումով

«Հանրապետություն» կուսակցությունը ստեղծված իրավիճակի և Սյունիքով տարանցիկ ճանապարհների խնդրի լիարժեք հանգուցալուծումը տեսնում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումով,ինչպես առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
 
Հաշվի առնելով նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի դիրքորոշումները Արցախի հարցում` Մեծ Բրիտանիայի Ադրբեջանում դեսպան Ջեյմս Շարպի հայտարարությունը, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Մինսկի խմբի համանախագահները պետք է իրենց դերն ունենան, «Հանրապետություն» կուսակցությունը համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ հայ-ադրբեջանական հնարավոր բախումները կանխելու միակ տարբերակը հարցի միջազգայնացումն է. ուստի միանում է ՄԱԿ-ի ԱԽ դիմելու Ֆրանսիայի նախագահի առաջարկին:
 
 

  • Կիսվել: