շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը հնարավորինս անաղմուկ կանցնի

«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը հնարավորինս անաղմուկ կանցնի

«Հանրապետություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց Հանրապետության փողոցից և Հանրապետության հրապարակից:

Կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը լրագրողներին հետ զրույցում ասաց, որ խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցում են օրինակելի հանրապետություն ստեղծելու նպատակով:

Նա նշեց, որ համոզված է, որ այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը:

Սարգսյանն ասաց նաև, որ իրենց կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը կշարունակի հնարավորինս անաղմուկ. հետպատերազմական Հայաստանում իրենք չեն պատրաստվում բակերում բարձրախոսներով, երգերով ու վանկարկումներով քարոզչություն իրականացնել:

  • Կիսվել: