կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հանրապետության նախագահը նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ․ աշխատակազմ

Հանրապետության նախագահը նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ․ աշխատակազմ

Հանրապետության նախագահը նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի շախատակազմից՝ մեկաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից վկայակոչված փաստաթղթի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը։

«Հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին: Հանրապետության նախագահը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- ասված է հաղորադգրությունում։ 

  • Կիսվել: