շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հանդիպում՝ աշխարհի ամենահարուստ հայերից մեկի որդու հետ

Հանդիպում՝ աշխարհի ամենահարուստ հայերից մեկի որդու հետ

Մանթաշով ակումբի անդամները հանդիպել են աշխարհի ամենահարուստ հայերից մեկի ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանի որդու՝ Մենիչաթի հիմնադիր հիմնադիր Միքայել Յանի հետ։ Վերջինս պատմել է իր և ընտանիքի կյանքի ու ավանդույթների մասին։

«Երեկ երեկոյան Արտակ Հարությունյանի հրավերով մանթաշովականներով հանդիպել էինք Դավիդ Յանի տղա, Մենիչաթի հիմնադիր Միքայել Յանի հետ (Մենիչաթի կապիտալիզացիան մոտ 200 միլիոն դոլար է):

Քանի որ Դավիդ Յանը շատ երկար ժամանակ է Ֆորբսի ցուցակում է, ես հարցրեցի, թե ինչպես էր դաստիարակությունը ձեր ընտանիքում:

Միքայելն ասեց խիստ, բայց արդար: Հետո մանրամասնեց, որ իր հայրը պատմում էր, թե ինչպես է մեծացել, տեսնելով հոր (Միքայելի պապիկի) օրը 15-16 ժամ աշխատանքը, հետո նույնը ինքը տեսել է Դավիդ Յանի մոտ ու բնական է, որ նույն մոտեցումով պետք է շարունակեր:

Իսկ երբ հարցրեցի, թե խի՞ չես աշխատել պապայիդ ընկերություններում, ասեց, որ իհարկե աշխատել եմ, «Պապայի ռեստորանում մատուցող կամ բարմեն եմ աշխատել, Abby-ում առաքիչ եմ աշխատել և այլն»:

Ինչքան բան ունենք սովորելու: Ընդհանրապես, եթե ուզում ենք արդյունքի հասնել ապա «ես դա գիտեմ», «մեր մոտ դա չի աշխատի» սովորելու թշնամի բառերը պետք է հանենք ու շատ սովորենք ու շատ աշխատենք»,- գրել է գորժարար Վահրամ Միրքյանը։

  • Կիսվել: