ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանդիպելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք կօգնեն միասին ազատվել այս չարիքից. Տոնոյան

Հանդիպելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք կօգնեն միասին ազատվել այս չարիքից. Տոնոյան

Այսօր Մոնթեի ծնունդն է։ Մոնթեն ասում էր, թե իր կենացը չխմենք ,այլ իր գործը շարունակենք։ Մոնթե ջան, երդվում ենք, գործդ կատարելու ենք ու նորից ենք հետ բերելու ամեն կորցրած: Այս մասին այսօր ՛՛Ազատագրական շարժման՛՛ հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛5165՛՛-ի առաջնորդ Կարին Տոնոյանը։

Նա նշեց, որ իրենք ցանկանում են ազատվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչը կարող են անել միասնաբար, ուստի միասնության կոչ արեց՝ նշելով. ՛՛Եթե որևէ այլ քաղաքական ուժ կարողանար դա մենակ անել, ուրեմն վաղուց արած կլիներ՛՛։

Տոնոյանը հավելեց. ՛՛Ամեն օր նրա արած չարագործություններից կորցնում ենք ու էլի չենք կարողանում ազատվել, ինչու, որովհետև միաբան չենք։ Պատասխանատու հայտարարում եմ՝ հանդիպելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք կօգնեն միասին ազատվել այս չարիքից՛՛:

  • Կիսվել: