Համընդհանուր հայտարարագրի մասին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրի մասին որոշմանը։
Նա նշել է, որ քաղաքացիներից այս թեմայով բազմաթիվ հարցեր է ստացել
«Այսուհետ համընդհանուր հայտարարագրի հաճույքից օգտվելու են նաև մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Դրա համար կան մի շարք պատճառներ, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է։ Դուք գիտեք, որ մենք ներդրել ենք համակարգ, ըստ որի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը, բայց դա բավարար չէ, քանի որ բարձրաստիճան պաշտոնյայի զոքանչի, դասարանցու կամ բաջանաղի միջոցով գործում են կոռուպցիոն սխեմաներ։ Սրանով մենք պաշտոնյաների զոքանչներին, բաջանաղներին, քենիներին ու քեռիներին մտցնում ենք հայտարարագրման համակարգ»,- նշել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.