ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Համերգ Արցախի համար». Սեպուհ Սիմոնեանը, Սերժ Թանկյանը եւ այլ հայտնիներ միացել են երաժշտական միջոցառմանը

«Համերգ Արցախի համար». Սեպուհ Սիմոնեանը, Սերժ Թանկյանը եւ այլ հայտնիներ միացել են երաժշտական միջոցառմանը

«Capital Cities» հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնեանը, «System of a down» խմբի անդամ Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Արա Մալիկյանը եւ մի շարք այլ արտիստներ հանդես կգան համերգով։ «Համերգ Արցախի համար» երաժշտական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին։ Այս մասին Instagram-յան էջում հայտնել է Սերժ Թանկյանը։

Միջոցառումը կազմակերպել են «Creative Armenia»-ն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։ Միջոցառումը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունն ու գումար հավքել Արցախի ու նրա ժողովրդի համար։

  • Կիսվել: