ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Համազգային դիմադրության շարժման մասնակիցները շարունակելու են տեղադրել Արցախի դրոշը ՀՀ տարբեր մարզերի քաղաքներում

Համազգային դիմադրության շարժման մասնակիցները շարունակելու են տեղադրել Արցախի դրոշը ՀՀ տարբեր մարզերի քաղաքներում

Խորհրդարանական ընդդիմության պայքարը հանուն Արցախի և Հայաստանի այսօր շարունակվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Ակցիայի մասնակիցներն՝ ի դեմս ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչների, Արտաշատի կենտրոնում տեղադրեցին Արցախի դրոշը։ Այս մասին ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

«Մասնակիցները կոչ արեցին միանալ Համազգային դիմադրության շարժմանը՝ վանկարկելով․ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի»։ Ակցիային մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Առաջիկայում Համազգային դիմադրության շարժման մասնակիցները շարունակելու են տեղադրել Արցախի դրոշը հանրապետության տարբեր մարզերի քաղաքներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: