ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Համատեղ հանձնաժողովի ստեղծումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը կթուլացնեն սահմանային լարվածությունը. Ադրբեջանի ԱԳՆ

Համատեղ հանձնաժողովի ստեղծումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը կթուլացնեն սահմանային լարվածությունը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթացը։
 
«Անհրաժեշտ է լուծել սահմանազատման խնդիրը, ստեղծել համատեղ հանձնաժողով և սկսել սահմանազատման գործընթացը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքով։ Այս գործընթացի մեկնարկով սահմանին լարվածությունը կթուլանա», - ասել է Բայրամովը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

  • Կիսվել: