կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Համատեղ արդյունավետ գործունեություն ենք ծավալելու». Ֆրանսիայի դեսպանը՝ Սարգիս Խանդանյանին

«Համատեղ արդյունավետ գործունեություն ենք ծավալելու». Ֆրանսիայի դեսպանը՝ Սարգիս Խանդանյանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

ԱԺ-ից հայտնում են, որ Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունը եւ բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին:

Օլիվիե Դըկոտինյիին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ արդյունավետ գործունեություն են ծավալելու:

Կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը:

Հանդիպմանը քննարկվել են օրակարգային, ոլորտային մի շարք հարցեր:

  • Կիսվել: