երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Համապատասխան լեքսիկոնով և ժարգոնով սադրիչ արտահայտություններ անող մարդուն պետք է իր տեղը դնել. Ավինյան

Համապատասխան լեքսիկոնով և ժարգոնով սադրիչ արտահայտություններ անող մարդուն պետք է իր տեղը դնել. Ավինյան

Ես կարծում եմ պայքարը պետք է լինի քաղաքական, միգուցե որոշ տեղեր ինչ–որ մի փոքր ավելի սուր լինի, ավելի սուր բառապաշարով, բայց ոչ մի դեպքում ես քաղաքական պայքարը չէի ուզենա վերածվեր որևէ այլ բանի, իսկ սադրանքներին պետք է դիմակայել։ Այս մասին, այսօր ՔՊ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Չպետք է տրվել սադրանքներին, բայց դա չի նշանակում, որ ամեն մարդուն իր սադրիչ արտահայտությունների համար համապատասխան լեքսիկոնով և ժարգոնով չպետք է իր տեղը դնել»,–ասաց նա։

Հարցին՝ ճի՞շտ է համարում, որ ԱԱԾ տնօրենը ամենայն հայոց կաթողիկոսին անվանել է «Կտրիճ Ներսիսյան», Ավինյանը պատասխանեց. «Ի՞նչն է սխալ արել, կարո՞ղ է այդ մարդու անունը Կտրիճ Ներսիսյան չի։ Երբ կա լեգիտիմության հարց, որևէ պաշտոնյայի, լինի եկեղեցական կամ աշխարհիկ, ուրեմն այդ լեգիտիմության հարցը մինչև չլուծվի...»։

Ինչ վերաբերում է նրան, որ 2018–ին Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակում Կաթողիկոսի հետ, ասում էր՝ բացառիկ լուսանկար է, ո՞ր փուլում իմացաք, որ կեղծիքներ են եղել, Ավինյանն արձագանքեց. «Իրականում ես վստահ եմ, որ տարիների ընթացքում շատ ավելի շատ տեղեկատվություն ստացավ և վարչապետը և մեր թիմակիցները, բոլոր այն պրոցեսների վերաբերյալ, որոնք որ տեղի են ունեցել մի քանի տասնամյակ առաջ։ Ինչ վերաբերում է 2018 թվականին, դուք շատ լավ կհիշեք, որ կար ժողովրդական մի շարժում Կտրիճ Ներսիսյանի դեմ, և իրականում այդ ժամանակ, այո, Նիկոլ Փաշինյանի պաշտպանության շնորհիվ Կտրիճ Ներսիսյանը պաշտպանել իր իր դիրքը»։

  • Կիսվել: