հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համախմբվելու կոչ ենք արել ոչ թե երկրի վարչապետի դեմ պայքարելու, այլ մեր երկիրը ստեղծված խայտառակ իրավիճակից դուրս բերելու համար․ Տոնոյան

Համախմբվելու կոչ ենք արել ոչ թե երկրի վարչապետի դեմ պայքարելու, այլ մեր երկիրը ստեղծված խայտառակ իրավիճակից դուրս բերելու համար․ Տոնոյան

ԲՀԿ-ն հայտարարել է, որ կառավարության 100 տոկոսն ամբողջ կազմով պետք է փոխվի։ Այս մասին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հարցին, թե ԲՀԿ-ն շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը, Իվետա Տոնոյանն ասաց․

«Մենք ասել ենք՝  բոլոր առողջ քաղաքական ուժերին հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, մշակութային գործիչներին համախմբվելու կոչ ենք արել ոչ թե երկրի վարչապետի դեմ պայքարելու համար, այլ մեր երկիրը ստեղծված խայտառակ իրավիճակից դուրս բերելու համար»։

Լրագրողների այն հարցին, թե ինչ հետագա քայլեր կան, Տոնոյանը նշեց, որ իշխանություններին չի հաջողվելու իրենց լռեցնել․

««Մենք մինչև վերջին պահը հույս ունեինք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ , այնուամենայնիվ, իրենց մեջ կգտնեն այնքան քաջություն, որ իրենց դիրքորոշումը կոնկրետ այս ապօրինի նախաձեռնությանը դեմ քվեարկելու, կկարողայաին արտահայտել։

Արտակարգ դրության պայմաններում ԲՀԿ-ն հավաքներ անցկացնելու հայտարարությամբ չի կարող հանդես գալ և չի էլ գալու։ Այս օրերի ընթացքում մեր համակիրները, մեր համաքաղաքացիներն ուղղակի ինքնաբուխ եկել էին իրենց բարոյական աջակցությունը Ծառուկյանին ցույց տալու համար»։

Տոնոյանն ասաց, որ Նվեր Ծառուկյանն է նաև հրավիրվել ԱԱԾ՝ հարցաքննության։

 

  • Կիսվել: