չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Հորմուզի նեղուցում բեռնանավ է խորտակվել. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցում բեռնանավ է խորտակվել. ԻՀՊԿ

Կոնտեյներատար նավը, որը փորձել է Հորմուզի նեղուցով անցնել Իրանի իշխանությունների հետ չհամաձայնեցված երթուղով, պայթել է ականից և խորտակվել։

Այդ մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ 

ԻՀՊԿ-ի տվյալներով, որոնք մեջբերում է Mehr լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, Հորմուզի նեղուցի հարավային մասում։ Պայթյունից հետո նավում հրդեհ է բռնկվել, իսկ ավելի ուշ այն սկսել է ջրասույզ լինել։ Նշվում է, որ կոնտեյներատար նավը տեղափոխում էր մոտ 2500 բեռնարկղ։ 

Անձնակազմի ճակատագրի, ինչպես նաև այն մասին, թե ում է պատկանում նավը, չի հաղորդվում:

 

  • Կիսվել: