չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Ուկրաինական անօդաչուները հարձակվել են «Սբերբանկի» տվյալների կենտրոնի վրա

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են «Սբերբանկի» տվյալների կենտրոնի վրա

ՌԴ Սարատովի մարզի Բալակովո քաղաքը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը՝ վնասելով մի քանի շենք, այդ թվում՝ բնակելի։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հոկտեմբերի 14-ին Telegram-ում հայտնել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։

Վնասված շենքերից մեկը «Սբերբանկի» տվյալների կենտրոնն էր, որը կառուցման փուլում էր, և իշխանությունները նախատեսել էին այն շահագործման հանձնել մինչև 2030 թվականը ու դարձնել ամենամեծը Եվրոպայում:

2021 թվականին՝ շինարարության մեկնարկի պահին, նախատեսվում էր, որ ավելի քան 55 հազար քմ ընդհանուր մակերեսով տվյալների կենտրոնը բաղկացած կլինի յոթ մոդուլից։ Տվյալների կենտրոնի տարածքում պետք է աշխատեր «Սբերբանկի» գերհամակարգիչներից մեկը։

  • Կիսվել: