ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Համակարգն ընդհանուր առմամբ աշխատում է, թեպետ կան թերություններ. Զասը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ-ի և այլ երկրների հնչեցրած առաջարկների մասին

Համակարգն ընդհանուր առմամբ աշխատում է, թեպետ կան թերություններ. Զասը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ-ի և այլ երկրների հնչեցրած առաջարկների մասին

ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկական կողմը։ Դրանք հնչել են նաև մյուս պետությունների ղեկավարների կողմից՝ Ղազախստանում տեղի ունեցածի փորձի հիման վրա։ Այս մասին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների մոսկովյան հանդիպումից հետո ասել է կազմակերպության  գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա հավելել է. ՛՛Համակարգն ընդհանուր առմամբ աշխատում է, թեպետ կան նաև թերություններ։ Անհրաժեշտ է կատարել սկզբունքային կարգավորումներ՛՛։

Խոսելով կովկասյան տարածաշրջանի մասին՝ Զասն ասել է, որ ՀԱՊԿ-ի համար լուրջ մարտահրավեր է դարձել համաշխարհային գերտերությունների և ռազմաքաղաքական դաշինքների ագրեսիվության աճը ՌԴ-ի և նրա դաշնակիցների նկատմամբ։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ իր գործողությունների համար՝ ասելով. ՛՛Հայաստանը օգնություն է խնդրել, սակայն արձագանք չի եղել՛՛:

 

  • Կիսվել: