կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել. Հրանտ Բագրատյան

Համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել. Հրանտ Բագրատյան

Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հավաքի մասնակիցները «հող հանձնողներ», «դավաճաններից մեկը» գրություններով բերել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկարները, դասավորել Ազատության հրապարակի աստիճաններին։

Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում տարածքում, հորդորում քաղաքացիներին դադարեցնել հավաքը, քանի որ երկրում հայտարարված է ռազմական դրություն։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք հնարավոր է փոխել եռակողմ համաձայնագիրը․ «Համարյա 90 տոկոսով ռուսական խաղաղապահները տեղակայվել են, բայց մի բան կարելի է անել այդ փաստաթղթի հետ, Նիկոլ Փաշինյանը այդ չի անի»։

Բագրատյանը հիշեցրեց՝ անօդաչու թռչող սարքերի, Բայրաքթարների վտանգի մասին խոսել է հունվարին, ապա նաև մարտի 5-ին։

 

  • Կիսվել: