շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Համաձայնագրի կարևոր պայմանավորվածություններից է ՀՀ-ի և ԼՂ-ի ապաշրջափակումը. Լավրով

Համաձայնագրի կարևոր պայմանավորվածություններից է ՀՀ-ի և ԼՂ-ի ապաշրջափակումը. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ռուսական լրատվամիջոցների հետ: Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը և ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագրի կարևոր պայմանավորվածությունը տնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջափակման դադարեցումն է, որը երկար տարիներ կիրառվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների հանդեպ:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Դա մեծ հեռանկարների հնարավորություն է ստեղծում ինչպես այդ կարևոր ու բազմաչարչար տարածաշրջանի բոլոր բնակիչների ամենօրյա տնտեսական ու սոցիալական կյանքը կարգավորելու, այնպես էլ մի շարք ռազմավարական նախագծերի տեսանկյունից, ներառյալ՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք միջազգային միջանցքները, որոնց կարող են մասնակցել և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան, և՛ Իրանը, և՛ ՌԴ-ն:

Հիմա, երբ արդեն վերացվել են քաղաքական խոչընդոտները, որպեսզի ընտրենք առավել հարմարավետ, առավել տնտեսող, առավել արդյունավետ երթուղիներ, կարծում եմ, այս հեռանկարներն ակտիվորեն կիրականացվեն՛՛:

 

  • Կիսվել: