հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հակաճգնաժամային 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ. Փաշինյան

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ. Փաշինյան

Կառավարության ընդունած հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ: Այս մասին այսօր՝ մայիսի 1–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական եւ 825 հազար ֆիզիկական անձանց միջեւ: Ուշադրություն - Այս թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14,15,16 միջոցառումները, որոնց իրագործումը ընթացքի մեջ է: Այս ծրագրերի իրագործման արդյունքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1 միլիոն 200 հազարը»,- գրել է նա։

  • Կիսվել: